Քաղաքական

24.02.2021 14:00


«Բացարձակ սուտ է». Զավարզինը պատասխանել է Փաշինյանի` «Իսկանդեր» համալիրի անարդյունավետության մասին հայտարարությանը

«Բացարձակ սուտ է». Զավարզինը պատասխանել է Փաշինյանի` «Իսկանդեր» համալիրի անարդյունավետության մասին հայտարարությանը

ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ստախոսության համար` «Իսկանդեր» համալիրների անարդյունավետության մասին վերջինիս հայտարարությունից հետո:

««Իսկանդեր»-ը մեզ մոտ շատ բարձր ճշգրտության զենք է: Այն բազմիցս արդեն իրեն դրսևորել է տարբեր զորավարժություններում: Դա (Փաշինյանի խոսքը) պարզապես բացարձակ սուտ է և անգամ որևէ կասկածի ենթակա չէ»,-ռուս խորհրդարանականին մեջբերում է Lenta.ru-ն:

Վերջինիս խոսքով՝ այդ հայտարարությամբ Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտության արդյունքներում:

«Երբ մարդ ձգտում է, որ մեղավոր չլինի, նա և՛ «Իսկանդեր»-ների մասին մտացածին բաներ կասի, և՛ հայ ժողովրդին մեղավոր կհանի, և՛ զինվորականներին կմեղադրի»,-հավելել է գործիչը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը