Գեղարքունիքում հարսանեկան արարողության ժամանակ կրակոցներ են հնչել
Երեկ, փետրվարի 23-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունքի մարզում։ Երեկոյան՝ Ոստիկանության Մարտունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծակքար գյուղի վարչական տարածքում գտնվող «Գոհար» հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ ժամեր առաջ նշված հարսանյաց սրահում տեղի է ունեցել հարսանյաց հանդես, որի մասնակիցներից՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Ս․ Սիրականյանը և 29-ամյա Ա․ Եփրեմյանը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իրենց մոտ եղած որսորդական ակոսավոր հրացաններով դեպի օդ կրակոցներ են արձակել։
Դեպքի վայրում հայտնաբերվել են թվով 5 հատ կրակված պարկուճներ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։