Դուք չէի՞ք, որ լրագրողներին նույնականացնելով իրենց լրատվամիջոցների սեփականատերերի հետ` հնարավոր ամեն կերպ ճամբարավորում էիք, ատելություն ու թշնամանք էիք քարոզում նրանց հանդեպ
Լրագրողների դեմ բռնությունների անընդունելիությունի՞ց եք խոսում: Իսկ ի՞նչ էիք ակնկալում, եթե դա ձեր նպատակամղված քարոզն է եղել:
Դուք չէի՞ք հնարավոր ամեն կերպ ճամբարավորում, բարիկադավորում ու սեգրեգացնում լրատվամիջոցներն ու լրագրողներին:
Դուք չէի՞ք, որ լրագրողներին նույնականացնելով իրենց լրատվամիջոցների սեփականատերերի հետ` ատելություն ու թշնամանք էիք քարոզում նրանց նկատմամբ:
Դուք չէի՞ք ստորաքարշ և «վերահսկելի» լրագրողներին «մաքրագործում», հեղափոխականի պիտակ կպցնում, կարգում մեդիամենեջեր կամ առաջատար զրուցավար` «մոռանալով» նրանց վարքը «նախկինների» օրոք
Դուք չէի՞ք անջատիչով ֆեյքային գրոհներ և կեղտոտ մեդիաարշավներ կազմակերպում ձեզ համար անցանկալի լրատվամիջոցների և լրագրողների դեմ
Դուք չէի՞ք, որ «հարկատուներից սնվող» լրատվամիջոցի լրատվական ծառայության որակն իջեցրիք պատմական մինիմումի, իսկ դրա կառավարելիությունը հասցրիք պատմական մաքսիմումի
Դուք չէի՞ք, որ ամենալկտի ու խուլիգանական ձևով էիք արձագանքում խորհրդարանի միջանցքներում ձեզ հարց տվող լրագրողներին
Դուք չէի՞ք, որ հանրապետական սփռումից զրկեցիք ընդդիմադիր հեռուստաալիքներից մեկին
Դուք չէի՞ք, որ լրագրողներին նույնականացնելով իրենց լրատվամիջոցների սեփականատերերի հետ` հնարավոր ամեն կերպ ճամբարավորում էիք, ատելություն ու թշնամանք էիք քարոզում նրանց հանդեպ
Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից