Քաղաքական

23.05.2011 14:55


ԱԺ նախագահ. «Ռոբերտ Քոչարյանը շատ նորմալ և վերջնական պատասխան էր տվել»

ԱԺ նախագահ. «Ռոբերտ Քոչարյանը շատ նորմալ և վերջնական պատասխան էր տվել»

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարության մասին:

-Հանրապետության երկրորդ նախագահը այն հարցադրումները, որ ուղղվել էին իրեն, շատ նորմալ և վերջնական պատասխան էր տվել,-ասել է Հ. Աբրահամյանը:

Լրագրողները հետաքրքրվել են նաև` Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ իր կառավարման տարիներից հետո կենսամակարդակն ընկել է, հետևաբար Հովիկ Աբրահամյանի կենսամակարդակն անկում ապրե՞լ է:

-Շատ նորմալ, համահունչ, հաստատուն գնում ենք առաջ: Կյանքի որակի մասին, որ Քոչարյանն ասել էր, ԱԺ նախագահին չէր վերաբերվում, հասարակությանն էր վերաբերվում,-պատասխանել է ԱԺ նախագահը:

Իսկ հարցին` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցելու հայտարարությունը չի՞ հակասում վերջերս ստորագրված կոալիցիոն հայտարարությանը, Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չի պատասխանել` ասելով միայն.

-Այլ հարցեր ունե՞ք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը