Մեկնաբանություն

24.02.2021 09:40


Սասուն Միքայելյանի սիրտը Շուշի՞, թե՞ Շուշա է ուզում (տեսանյութ)

Սասուն Միքայելյանի սիրտը Շուշի՞, թե՞ Շուշա է ուզում (տեսանյութ)

«Հույս ունեմ՝ մինչև մահս պիտի Շուշիի փողոցներով քայլեմ: Պինդ հոգով պիտի լինենք և փառք տանք մեր նահատակներին, ես խոնարհվում եմ մեր որդեկորույս մայրերի առաջ: Մենք միշտ պետք է հիշենք՝ որտեղ ընկան այդ տղաները, արդեն սրբավայր է և մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը»,–հայտարարել է «Երկրապահի» ղեկավար նշանակված Սասուն Միքայելյանը։

Ինչպես ասում են, հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է։

Սա այն նույն Սասունն է, որը Նիկոլի դուրը գալու համար հայտարարեց, թե բա թավշյա հեղափոխությունն ավելի բարձր արժեք է, քան Արցախյան ազատամարտը։

Սա այն նույն Սասունն է, որը ծպտուն չհանեց, երբ Նիկոլը Շուշին հռչակեց դժբախտ և դժգույն քաղաք։

Սա այն նույն Սասունն է, որի թիմակցի համար Շուշին Շուշա է ու ադրբեջանական քաղաք։

Սա այն նույն Սասունն է, որի ձայնը չլսվեց, երբ Նիկոլը հիմնավորում էր, որ 96 տոկոսով ադրբեջանաբնակ Շուշին չի կարող հայկական համարվել։

Սասունի համար «թավշյա» հեղափոխությունն, իրոք, ավելի բարձր արժեք է, քան Արցախյան ազատամարտը, քանզի վերջինիս հաշվին նա կարողացել էր փող կուտակել, պատգամավոր դառնալ, բայց իր ուզածին մինչև վերջ չէր հասել։

Նիկոլի կապիտուլյացիան ողջունած Միքայելյանը միշտ ուզել է տնամերձ բոստանի վերածել մեր երկրի այն մասը, որտեղ ապրում է։ Նման հնարավորություն նրան տվեց միայն «թավշյա» հեղափոխությունը։ Սասունը կարողացավ իր տղային քաղաքապետ նշանակել Հրազդանում, աղջկան մարզպետարանում տեղավորեց պաշտոնի, ինքը դեպուտատ դարձավ, «Երկրապահը» ձեռք գցեց, ահագին փող է աշխատում։

Իսկ այն բառերը, թե բա զոհվածների ընկած տեղերը սրբավայր են, ընդամենը բառեր են՝ «հայրենասիրություն»։

Ի դեպ, Սասունը կարող է չսպասել ու հենց այսօր էլ Նիկոլի հետ գնալ Շուշի, քանզի Վազգեն Սարգսյանի արձանն իր թիմակիցները թողեցին, որ թուրքերը պղծեն, Նիկոլը հանձնեց Շուշին Ալիևին և հիմա քայլարածները ադրբեջանցիների սիրելին են։ Իրենք միշտ էլ կարող են գնալ իրենց Շուշա և լավ ընդունելության արժանանալ, նույնիսկ սելֆի անել գերի ընկած սուրբ Ղազանչեցոցի ֆոնին։

Բայց Սասունը թող շտապի, քանզի հայ ժողովուրդը պետք է ձգտի Շուշին վերադարձնել իր իրական տիրոջը, մինչև որ Սասունը կհասցնի մեռնել։ Թող շտապի, որովհետև Շուշին ազատագրելուց հետո ոչ մի քայլարած իր ներկայությամբ չի կարողանա պղծել մեր Շուշին։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը