Ամոթանքին, թե «դուք ո՞նց եք գիշերը քնում», ոստիկանների հրամանատարներից մեկը պատասխանել է՝ «շատ հանգիստ էլ քնում ենք»
Այլեւս իրողություն է, որ Նիկոլի իշխանության թիվ 1 հենասյունը ոստիկանությունն է։ Առանց ոստիկանության նա մի շենքից մյուսը չի կարողանում տեղաշարժվել։
Հույսերը, որ ոստիկանության ծառայողները կհասկանան մեր երկրի վիճակի աղետալի լինելը, չեն արդարանում։ Նրանք մեծ ջանասիրությամբ են դավաճանի հրահանգած բռնությունները գործադրում, այլ ոչ թե ճարահատյալ։ Նրանք թքած ունեն Շուշիի մշակույթի տանը զոհված իրենց ծառայակիցների արյան վրա։ Նրանց բոլոր արտահայտությունները, թե «մենք անձին չենք պաշտպանում․ այլ պետությանը», «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում» եւ այլն, դատարկ խոսքեր են։
Իմ ընկերներից մեկի կողմից մի քանի օր առաջ տված ամոթանքին, թե «դուք ո՞նց եք գիշերը քնում», ոստիկանների հրամանատարներից մեկը պատասխանել է՝ «շատ հանգիստ էլ քնում ենք»։ Եվ սա պատահական պատասխան չէ։ Ոստիկանը Նիկոլինն է, իսկ Նիկոլը՝ ոստիկանության կուռքը, որն առատորեն վարձատրում է նրանց իր իշխանությունը բռնի ուժով պահելու համար։
Ի դեպ, «հպարտ» տխմարները երբեք չեն տեսնում Նիկոլին հսկող մի քանի հազար ոստիկանններին, որպեսզի նրանց ասեն՝ «էսքանդ գնացեք սահմանի բերան»։ Ինչեւէ։
Մեզ մնում է այլեւս ոստիկանությանը չհամարել երկրի եւ ժողովրդի ներքին անվտանգությունը հսկող կառույց, կոչ անել բոլոր գիտակից մարդկանց, ովքեր ունենք այդ համակարգում ծառայողներ, պարսավանքի ենթարկել եւ ամոթանք տալ նրանց՝ ասելով, որ նրանք մասնակցում են երկիրը թշնամուն հանձնելու գործընթացին, հորդորել՝ կամ զանգվածաբար դուրս գալ այդ կառույցից, կամ հրաժարվել ենթարկվելու ապօրինի հրահանգներին, որն, ի դեպ, նախատեսված է օրենքով։
Չլինի այս հենասյունը, չի լինի Նիկոլի կործանարար իշխանությունը՝ նա չունի այլ հենարան։ Այսօր արձանագրում ենք վերջնականապես՝ մենք չունենք ՀՀ ոստիկանություն, մենք ունենք ն․փ․ անձնական ոստիկանություն։

Արա Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից