«Ոտքս մնաց ասֆալտի և ոստիկանական մեքենայի աստիճանի մեջտեղում». ոտքը կոտրած ՀՅԴ անդամը դուրս գրվեց հիվանդանոցից
Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ այսօր՝ փետրվարի 23-ին անհնազանդության ակցիայի ժամանակ բերման ենթարկվելու պահին ոտքը կոտրած ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանն այս պահին դուրս է գրվում 8-րդ հիվանդանոցից։
NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ոտքը ծանր վնասվել է, չի կարողանում կանգնել.
«Հիմա լավ եմ։ Հենց հիմա հիվանդանոցից դուրս եմ գրվում։ Ոտքս ծանր վնասվել է, հիմա ոտքդ գեետնին չեմ կարողանում դնել, կանգնել չեմ կարողանում։ Մի քանի օրից կրկին պետք է գամ հիվանդանոց, որ նայեն ոտքս»։
Նա պատմեց, որ սկզբում իրեն տարել են ոստիկանական բաժանմունք, այնուհետև հիվանդանոց։
«Առանց որևէ հայտարարության, առանց ինձ տեղեկացնելու, թե ինչու եմ բերման ենթարկվում, շատ կոպիտ բերման ենթարկեցին։ Կարող եք տեսնել տեսանյութերում, ես հանգիստ կանգնած էի, ինձ մոտեցան, բռնի ուժով բերման ենթարկեցին։ Ես ընթացքում անընդհատ հարցնում էի՝ ինչու են ինձ բերման ենթարկում, բոլոր հարցերս մնացին անպատասխան։ Բռնի ուժով բերման ենթարկեցին և երբ փորձում էին ինձ խցկել ոստիկանական մեքենան, ձախ ոտքս մնաց ասֆալտի և ոստիկանական մեքենա մուտք գործելու համար մետաղյա աստիճանի մեջտեղում»,-պատմեց Ռազմիկ Արաբյանը։
Հարցին՝ շարունակելո՞ւ է իր պայքարը, Ռազմիկ Արաբյանն ասաց՝ անշուշտ.
«Մի ոտքի վնասվածքով մարդիկ իրենց կյանքերն են տվել հայրենիքի համար, իրենց ամենաթանկն են զոհել ազգի համար։ Մեզ չեն վախեցնելու, մեզ չեն կարող կանգնեցնել։ Նման վերաբերմունքն ավելի է ամրապնդում մեր վճռականությունը։ Եթե կարծում են՝ նման միջոցներով պիտի խեղդեն հայրենիքի համար բողոքի ձայնը, չարաչար սխալվում են»։
Նշենք, որ Ռազմիկ Արաբյանը հայրենադարձ է:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Սախարովի հրապարակում, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու էր Կառավարության 3-րդ մասնաշենք։ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառվարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:
Նիկոլ Փաշինյանի անցնելուց հետո ոստիկաններն առանց զգուշացնելու սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: Ոստիկանությունը հայտնել է 57 բերման ենթարկվածի մասին:
Նախօրեին «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք: