Ավարտվել է Վանաձորի 18-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի 18-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 1600-ին, Վանաձոր քաղաքի «Ֆուտբոլի ակադեմիայի» մոտ գտնվող փոստային բաժանմունքի ետնամասում, 18-ամյա երիտասարդը անչափահաս բարեկամի և համաքաղաքացու միջև նախկինում տեղի ունեցած տարաձայնությունները պարզաբանելու շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, իր հետ նախապես վերցրած դանակով, երեք անգամ դիտավորությամբ հարվածել է համաքաղաքացու կրծքավանդակի թիկնային մակերեսին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի 18-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի դիտավորությամբ (առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: