Կարծիք

23.02.2021 14:57


Ես չէի պատկերացնում, որ մեր իրավապահ համակարգում այսքան անինքնասեր, անարժանապատիվ սողուններ կան

Ես չէի պատկերացնում, որ մեր իրավապահ համակարգում այսքան անինքնասեր, անարժանապատիվ սողուններ կան
Գորիս-Կապան ճանապարհի տարբեր հատվածներում, մայրուղուց ընդամենը 50-100 մետրի վրա ադրբեջանական հենակետեր են տեղակայված, որտեղ ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ սահմանապահ զորքերը որևէ ձևի ծառայություն չեն իրականացնում։
Իշխանությունը դա սպառնալիք չի համարում ՀՀ-ի կամ ՀՀ քաղաքացու համար, կարևորը Նիկոլ Փաշինյանի համադասարանցու ղեկավարած ոստիկանությունը լիարժեքորեն ապահովի վարչապետի՝ Արցախի ամբողջական հանձնման գործընթացը։
Մեկ էլ՝ չասեք, թե գիտես, իրենք մեղավոր չեն, հրաման են կատարում, թող գնան հրաման սահմանային հատվածներում կատարեն, որտեղ իրենց կարիքը շատ է։
Ես չէի պատկերացնում, որ մեր իրավապահ համակարգում այսքան անինքնասեր, անարժանապատիվ սողուններ կան։
Թե բա հրաման ենք կատարում, թե չէ մենք էլ գցենք Նիկոլին։ Արա, դուք հրաման չեք կատարում, երկիրը հանձնելն եք ավարտին հասցնում, էլ ո՞նց ասենք, որ ձեր ժանգոտած ուղեղները մեկումեջ կյանքի նշաններ ցույց տան։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը