Քաղաքական

23.02.2021 12:29


«Փաշինյանին օր ու արև չենք տալու». Սաղաթելյանը վստահեցնում է` նոր թափ կստանան ակցիաները (տեսանյութ)

«Փաշինյանին օր ու արև չենք տալու». Սաղաթելյանը վստահեցնում է` նոր թափ կստանան ակցիաները (տեսանյութ)

Երկրի վարչապետն իր երկրի մայրաքաղաքում կառավարության մի մասնաշենքից մյուսը տեղափոխվելու համար մի քանի հազար զորք է դուրս բերում: Այս մարդն ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը լինել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ Երեկ Սաղաթելյանը հայտնել էր, որ Փաշինյանը պետք է այնտեղ հանդիպում ունենա և կոչ էր արել քաղաքացիներին հավաքվել շենքի դիմաց։ Քիչ առաջ Փաշինյանն անարգել մտավ կառավարության 3-րդ մասնաշենք, քանի որ ոստիկաններն արդեն իսկ շրջափակել էին շենքը։

«Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու մեկ ճանապարհ ունենք` նրա հեռանալու ճանապարհային քարտեզը։ Հակառակ դեպքում օր ու արև չենք տալու նրան։ Մեկ օր առաջ ամեն ինչ պետք է ամեն ինչ անենք` չարիքի կառավարությանը հեռացնելու, և որևէ մեկը թող չկասկածի, որ հասնելու ենք դրան»,-ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` Փաշինյանը երկրում փորձում է հաստատել ոստիկանական պետություն, որպեսզի իր իշխանությունը պահի։ Սաղաթելյանը վստահեցրեց` բերման ենթարկելով իրենց չեն կանգնեցնելու, բողոքի ակցիաները նոր թափ են ստանալու։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցներին բերման էր ենթարկում։ Հիմնականում բերման են ենթարկում նրանց, ովքեր վարչապետի հասցեին ինչ–որ բան են վանկարկում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը