Քաղաքական

23.02.2021 12:14


Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող 25 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին (տեսանյութ)

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող 25 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին (տեսանյութ)

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող 25 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին, Aysor.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք՝ «Հայրենիքի փրկության շարժումը» Նիկոլ Փաշինյանի տեղաշարժումը խոչընդոտելու համար ակցիա է իրականացնում Արամ Մանուկյանի արձանի մոտ։

Լարված իրավիճակ է կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվտանգության մեծաթիվ աշխատակիցների և ոստիկանների պաշտպանությամբ կառավարության շենքից «թուրք, դավաճան» բղավոցների ներքո անցավ և մտավ կառավարության 3-րդ մասնաշենք։

Իր գնալուց հետո էլ դարձյալ իրավիճակը լարված է. ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիա իրականացնող քաղաքացիներին։

Այս խորագրի վերջին նյութերը