Ճանապարհի մերկասառույցի պատճառով Սյունիքի մարզում բախվել են Nissan XTrail-ն ու Opel Astra-ն. վերջիններս էլ բախվել են KamAZ-ին. կան վիրավորներ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 20-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Դիդյանը իր վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գորիս ավտոճանապարհի 234 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և բախվել Գորիսի բնակիչ՝ 34-ամյա Սուրեն Ադունցի վարած Opel Astra մակնիշ ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այնուհետև նշված ավտոմեքենաները բախվել են Սիսիանի բնակիչ՝ 48-ամյա Վարուժան Աբգարյանի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենային ու հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում։
Վթարի հետւանքով Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Գևորգ Բագրատունյանը, Լոռու մարզի բնակիչ՝ 30-ամյա Դավիթ Ավետիսյանն ու Opel-ի վարորդ Ս. Ադունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։