Քաղաքական

23.02.2021 08:44


Երթից շուրջ մեկ ժամ անց քաղաքացիական հագուստով անձինք՝ առանց ներկայանալու, մոտեցել և առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին (տեսանյութ)

Երթից շուրջ մեկ ժամ անց քաղաքացիական հագուստով անձինք՝ առանց ներկայանալու, մոտեցել և առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին (տեսանյութ)

Երեկ Երևանում կայացած խաղաղ երթի ավարտից շուրջ մեկ ժամ անց մայրաքաղաքի կենտրոնական փողոցից՝ առանց ներկայանալու, քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել և առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, Սիրիայից Հայաստան մշտական բնակության տեղափոխված, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին, տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն/ՀԵՄ–ի ֆեյսբուքյան էջը։

«Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին Ավետիսը գտնվում է ոստիկանական բաժանմունքում։ Ոստիկանությունից պահանջում ենք պարզաբանում։ Հրավիրում ենք բոլոր իրավապաշտպանների ուշադրությունը»,–ասվում էր գրառման մեջ։

Որոշ ժամանակ անց նա ազատ է արձակվել:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ Ավետիսը բերման է ենթարկվել խուլիգանության կասկածով։

«Այս պահին նյութեր են նախապատրաստվում, որպեսզի 10-օրյա ժամկետում որոշվի քրեական գործ հարուցելու են, թե ոչ։ Պետք է շեշտեմ, որ երեխային Արաբկիրի բաժին են բերել այնպես, կարծես թե նա ահաբեկիչ էր կամ պատրաստվում էր ահաբեկչություն կատարել»,-ասել է Մելիքյանը։

Ավետիսն էլ նշել է, որ ամբողջ ճանապարհին իրեն չեն պատճառաբանել, թե ինչու են տանում ոստիկանության բաժանմունք, միայն բաժանմունքում են տեղեկացրել, որ ինքը կատարել է խուլիգանություն՝ հավկիթներ է նետել ՀՔԾ շենքի ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը