Լրահոս

22.02.2021 22:24


Անհայտ անձինք վթարի են ենթարկել Շորշոր-Երևան ջրատարը. երեք բնակավայրերում ջուր չի լինի

Անհայտ անձինք վթարի են ենթարկել Շորշոր-Երևան ջրատարը. երեք բնակավայրերում ջուր չի լինի

Անհայտ անձինք փետրվարի 22-ին ժամը 20.00-ի սահմաններում Երևան-Աշտարակ մայրուղու հարևանությամբ վթարի են ենթարկել Շորշոր-Երևան մայրուղային ջրատարը:

Ինչպես տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից, նշված վթարի վերացման աշխատանքների հետ կապված, փետրվարի 23-ի ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Հաղթանակ թաղամասի, Սիլիկիան թաղամասի 4-13-րդ փողոցների, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի՝ իր նրբանցքներով, ջրամատակարարումը:

Այս խորագրի վերջին նյութերը