Լրահոս

22.02.2021 17:21


Երևանում զինված ավազակային հարձակում է եղել. Քաջազնունու փողոցի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

Երևանում զինված ավազակային հարձակում է եղել. Քաջազնունու փողոցի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

Այսօր, փետրվարի 22-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ին սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի քաղաքացի նռնակով զինված մտել է Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար ու դիմել փախուստի։

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը։

Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հոգեբանների և բուժվարչության օպերատիվ խումբը։

Այս պահին ոստիկաններն ու քննիչները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Ոստիկանության կինոլոգները։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցվել է։

Աղբյուրը՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը