ԲԴԽ-ն այսօր քննելու է Գագիկ Ջհանգիրյանի 65 տարին լրացած լինելու պարագայում ԲԴԽ անդամ լինելու հարցի վերաբերյալ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի՝ ԲԴԽ ուղարկված դիմումը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը:
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը դիմում է ներկայացրել ԲԴԽ: Դատավորի պնդմամբ՝ իրավաբան գիտնական Գագիկ Ջհանգիրյանի 65 տարին լրացած լինելու դեպքում Դատական օրենսգրքով արգելվում է լինել ԲԴԽ անդամ:
«ԲԴԽ նախագահի առաջարկությամբ՝ պետք է Կարինե Պետրոսյանի դիմումը քննարկման առարկա դառնա: Այն տեղեկությունը, որ ԲԴԽ-ում քննարկվում է Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը, չի համապատասխանում իրականությանը»,-ասաց նա: