Մեկնաբանություն

22.02.2021 11:40


Ինչպես են Նիկոլն ու Գռզոն նորովի «շինում» Հայաստանը

Ինչպես են Նիկոլն ու Գռզոն նորովի «շինում» Հայաստանը

Հայաստանում կլանաօլիգարխիկ հարաբերությունների հիմքերը դրվել են նախորդ դարի 90–ականների սկզբում՝ անկախություն ձեռք բերելուց հետո։

Պետական գույքի մասնավորեցումից ու թալան–սեփականաշնորհումից օգտվեցին նրանք, ովքեր գտնվում էին իշխանության մեջ կամ կցված էին իշխանավորներին։ Իշխանությունն ու բիզնեսը սերտաճեցին։ Ձևավորվեց օլիգարխիան։ Լևոն Տեր–Պետրոսյանի իշխանությունը սովետից ստացավ մոտ 30 միլիարդ դոլարի հասնող ՀՆԱ ու հանձնեց 2 միլիարդ դոլարի տնտեսություն։

Մեզանում առաջին օլիգարխը դարձավ Խաչատուր Սուքիասյանը, որին ընդունված է Գռզո ասել։ Սուքիասյանը, օգտվելով այն օրերի ամենակարող նախարար Վանո Սիրադեղյանի հովանավորությունից, շատ արագ կապիտալի բուրգ կառուցեց։ Բոլոր եկամտաբեր բիզնեսները կենտրոնացված էին Գռզոյի մոտ։ Սկսած մոմից վերջացրած մյուս ապրանքների վաճառքը Գռզոյի համակարգով էր անցնում։ Մարդիկ տանը հոսանք չունեին ու սառում էին, իսկ Գռզոյի բիրիքնոցում մոմի ու նավթավառի առևտուրը եռում էր, այսինքն՝ փող էին աշխատում պատերազմի ու սոցիալական կոլապսի պայմաններում։ Այդ առումով Գռզոն տարբերվում է Հայաստանի մյուս օլիգարխներից, քանզի մյուսները փողն սկսել են կուտակել պատերազմից հետո։

Սուքիասյանը դարձավ արատավոր օլիգարխիկ բարքերի հիմնադիրը․ սափրագլուխ–ախրաննիկների ներմուծում, հարկերից խուսափում և այլն։

1998–ի իշխանափոխությունը Խաչատուրին զրկեց թիվ մեկ օլիգարխի կարգավիճակից, բայց նրան չունեզրկեցին, այլ հնարավորություն տվեցին բիզնես անել ու դեռ մի բան էլ զարգանալ։

2008–ին Խաչատուրը շանս տեսավ՝ իր կարգավիճակը վերականգնելու և օլիգարխիկ թալանը վերականգնելու համար։ Նա ֆինանսավորեց Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահական ընտրարշավը, աջակցեց Նիկոլ Փաշինյանին որպես Լևոնի միտինգների դիջեյ։ Այդ ամենն ավարտվեց մարտի 1–ին տեղի ունեցած ողբերգությամբ։ Գլխավոր դերակատարներ Նիկոլն ու Գռզոն ծլկեցին՝ դեպքի վայրում թողնելով 10 դիակ, բազմաթիվ վիրավորներ։ Երկուսն էլ հետագայում իշխանության հետ գործարքի արդյունքում վերադարձան․ Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանին հրավիրում էր իր «Ռոսիա մոլի» բացմանը և քծնում նրան, իսկ Նիկոլը Բաղրամյան 26–ի ճղճղան հաճախորդ էր աշխատում և դրա դիմաց ստանում պատգամավորի մանդատ։

2018–ին թուրքերը շանս տեսան 2008–ին չստացվածը կյանքի կոչելու համար, իսկ Խաչատուրն էլ շանս տեսավ իր հին կարգավիճակը վերականգնելու։ Ի տարբերություն 2008–ի՝ այս անգամ «կպավ»։

Օլիգարխիայի, թալանի մասին տարիներով գոռգոռացող Նիկոլը հիմա օլիգարխ Գռզոյի հետ զբաղված է փող աշխատելով։ Անունը դրել են՝ «Կառուցենք Հայաստանը նորովի», բայց իրականում հին ձևերով «շինոցի» է գնում։

Նիկոլն ու Գռզոն դերաբաշխում են արել։ Նիկոլն ապահովում է փող թալանելու հնարավորությունները, իսկ Գռզոն զբաղվում փողը քամելով։

Բերենք մեկ օրինակ։ Նիկոլը թմբկահարում է, որ իր իշխանության օրոք ասֆալտ է արվում։ Ասֆալտ իրոք արվում է, բայց նպատակը փող աշխատելն է կամ ինչպես ընդունված է ասել՝ «լիմոն» վաստակելը։

Ինչպես հայտնի է, ասֆալտի համար բիտում է անհրաժեշտ։ Երջանիկ պատահականությամբ Գռզոն, Նիկոլի ասֆալտամոլությունից առաջ, բիտումի ներմուծմամբ է սկսել զբաղվել՝ «Լիմոն» անունը կրող կազմակերպության միջոցով։

Նիկոլենց դրանից հետո մնում էր ասֆալտի տենդերը շահեցնել տալ իրենց ուզած կազմկաերպությանը և զուգահեռաբար պայման դնել, որ բիտումը Գռզոյի «Լիմոնից» պետք է գնել։ Այդպես էլ արվում է։ Ահա՛ ձեզ կոռուպցիայի ու թալանի վառ օրինակ՝ համեմված դեմագոգիկ քարոզով։

Նիկոլը պողոսների համար ապահովում է «նախկինները թալանեցին ու կերան, իսկ ես սարքում եմ» շոուն և զուգահեռաբար Գռզոյի հետ իրականացնում աննախադեպ մասշտաբների փողատպում։

Օրերս մենք անդրադարձել ենք նաև Նիկոլի ու Գռզոյի մեկ այլ համատեղ բիզնեսին՝ բենզինին։ Սխեման նույնն է՝ Նիկոլը պետական տանիքն է ապահովում, իսկ Գռզոն՝ փող տպելը, Նիկոլը՝ քարոզչական դեմագոգիան է ապահովում, Գռզոն՝ յուրացումները։ Ահա այսպես է այս զույգը նորովի «շինում» Հայաստանը։ Ու որքան շատ են թալանում, այնքան Նիկոլն ավելի բարձր է գոռում՝ «թալանեցի՜ն, կերա՜ն»։

Գողն ամենաբարձրն է գոռում «Բռնե՛ք գողին»։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը