Լրահոս

22.02.2021 11:28


5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 104 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170 506-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3970-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 104 է, ընդհանուր առողջացածներինը՝ 162 098, փաստացի բուժվողներինը՝ 4438։ Մեկ օրում արվել է 3198 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 707 329 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը