Կարծիք

22.02.2021 09:42


Իշխանական ֆեյքերը զրպարտություն ու ՔՕ-ով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում իմ և Արա Սաղաթելյանի հասցեին․ առաջիկայում կդիմեմ դատարան (լուսանկար)

Իշխանական ֆեյքերը զրպարտություն ու ՔՕ-ով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում իմ և Արա Սաղաթելյանի հասցեին․ առաջիկայում կդիմեմ դատարան (լուսանկար)

Սկզբում որոշեցի լուրջ չվերաբերվել այս հիմարությանը, բայց արդեն չափերն անցնում են:

Փաշինյանական «Հեղափոխության պահապաններ» խմբակից ոմն Վահե Խանդիլյան և իշխանական ֆեյքերը զրպարտություն ու քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում ինչպես իմ, այնպես էլ Արա Սաղաթելյանի հասցեին: Եվ սա անհետևանք չի մնալու։

Առաջիկա օրերին ֆեյսբուքյան այս գրառումների կապակցությամբ սուտ մատնություն կատարելու փաստի հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։

Ընկերներ ջան, շնորհակալ կլինեմ գրառումը տարածելու համար:

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը