Լրահոս

22.02.2021 07:09


Կարեն Բեքարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունն ավարտվել է. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ․ փաստաբան

Կարեն Բեքարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունն ավարտվել է. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ․ փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, քաղաքագետ Կարեն Բեքարյանի ձերբակալության որոշման դեմ պաշտպանի բողոքի, նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննարկումը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Գոռ Միքայելյանը:

«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ և որոշումը կհրապարակվի 11։30-ին»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին։

Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226.-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է, Մհեր Ավագյանն ազատ է արձակվել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը