Լրահոս

21.02.2021 18:12


Կոտայքում վրացական համարներով բեռնատար է կողաշրջվել․ ճանապարհը մասամբ դարձել է անանցանելի

Կոտայքում վրացական համարներով բեռնատար է կողաշրջվել․ ճանապարհը մասամբ դարձել է անանցանելի

Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Սևանի գաղութի մոտ, վրացական համարանիշներով բեռնատար Mercedes-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա «Ռոշեն» քաղցրավենիքով և այն ամբողջովին թափվել է:

Այս խորագրի վերջին նյութերը