Լրահոս

21.02.2021 11:56


Դատաքննության ընթացքում հերքվել են ԱԱԾ ենթադրությունները, սակայն դատավոր Վահագն Մելիքյանը որոշում կայացրեց կալանավորելու Արամ Սարգսյանին. պաշտպան

Դատաքննության ընթացքում հերքվել են ԱԱԾ ենթադրությունները, սակայն դատավոր Վահագն Մելիքյանը որոշում կայացրեց կալանավորելու Արամ Սարգսյանին. պաշտպան

Այս գիշեր՝ ժամը 02։50-ին դատավոր Վահագն Մելիքյանը որոշում կայացրեց կալանավորելու իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանին, ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը։

«Որոշումն ինձ համար անսպասելի էր, քանի որ դատաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվեցին ԱԱԾ ենթադրությունները և հաստատվեցին մեր պնդումներն առ այն որ՝

- պաշտպանյալս որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքներին,
- պաշտպանյալս որևէ կապ չունի մյուս չակերտավոր հանցակիցների հետ։

Ողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել՝ դատավորը խորհրդակցական գնաց հաստատապես համոզված լինելով առնվազն այս հանգամանքների մեջ։

Սակայն այժմ պաշտպանյալս, ով ունի երեք անչափահաս երեխա (4, 13 և 15 տարեկան) ՔԿ հիմնարկում է։

Թե ինչու այդպես եղավ՝ կպարզենք։

Կպարզենք նաև դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի առնչությունն այս դեպքին։

Մի բան ևս. պաշտպանյալս երբևէ չի զբաղվել հասարակական, քաղաքական գործունեությամբ և նրա տեղում կարող են հայտնվել շատ-շատերը»,-նշել է Գալստյանը։

Այս խորագրի վերջին նյութերը