Կարծիք

21.02.2021 10:11


Այս ամենը տեսաձայնագրվում է ու ուղարկվում Նիկոլին, որպեսզի նա դա ցույց տա Աննային

Այս ամենը տեսաձայնագրվում է ու ուղարկվում Նիկոլին, որպեսզի նա դա ցույց տա Աննային

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան ալիքում գրել է.

«Երբ ես ասում էի, որ Նիկոլը ոգեշնչվում է կառավարման ադրբեջանական մոդելից և դնում է սուլթանատի հիմքերը, նույնիսկ իմ ընկերներն էին վստահ, որ ես խտացնում եմ գույները: Այսօր Նիկոլը ցանկանում է ձերբակալել իմ ընկերներին՝ Արիկին ու Կարենին, և ևս երկու տղաների՝ Արամին ու Մհերին՝ դա անելով ինչ-որ ֆեյքի տեքստերի համար, որոնք վերաբերում են ոչ միայն Նիկոլին, այլ նաև վերջինիս ընտանիքին, իսկ իմ ընկեր Նարեկին՝ Չաուշեսկուների վերջի մասին պերֆորմանսի համար, որն այդպես էլ չներկայացվեց:

Ընկերներս անկասկած քաղաքական բանտարկյալներ են, սակայն վերջիններիս ձերբակալումը ոչ միայն և ոչ այնքան քաղաքական է. Նիկոլը պետք է իր կայացվածությունն ապացուցի ոչ միայն իր կողմնակիցներին, այլ նաև՝ իր ընտանիքին. «Ամբողջ անօրինականությունը, որը տեղի է ունենում իմ ընկերների հետ, տեսաձայնագրվում է ու ուղարկվում Նիկոլին, որպեսզի նա դա ցույց տա Աննային»:

Այս խորագրի վերջին նյութերը