Լրահոս

21.02.2021 09:26


Սպանություն Լոռու մարզում. գլխի և մարմնի մասերում բազմաթիվ վնասվածքներով Ալավերդու բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա տղամարդու դի

Սպանություն Լոռու մարզում. գլխի և մարմնի մասերում բազմաթիվ վնասվածքներով Ալավերդու բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա տղամարդու դի

Փետրվարի 20-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի և մարմնի տարբեր մասերում բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 35-ամյա Աշխարհաբեկ Ջանինյանն էր, ում՝ ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխել ոչ թե շտապօգնության ավտոմեքենայով, այլ՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով:

Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչության պետ Ս.Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ստեղծվել են օպերատիվ-քննչական խմբեր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը