Քաղաքական

20.02.2021 18:36


Բանակը պետք է մերժի այս իշխանություններին. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Բանակը պետք է մերժի այս իշխանություններին. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Հայկական բանակը պետք է մերժի նրանց, որոնք չեն ծառայել բանակում, բայց կառավարության մեջ են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Հայոց բանակը պետք է մերժի այն մարդկանց, որոնք իրեն թիկունք չեն կանգնել: Պետք է մերժի այն իշխանություններին, որոնք զորահավաք չեն կատարել, չեն լրացրել բանակի շարքերը մինչեւ վերջ պայքարելու համար: Աօպրիլյան պատերազմից հետո չեն գնել այն ժամանակակից ավիացիայի, ԱԹՍ-ների այն խմբաքանակը, որը պետք է աջակից լիներ հայոց զինվորին:

Այս ամենի արդյունքում հայոց բանակը ժողովրդի հետ միասին համապատասխան քայլեր պետք է կատարի այս հոգեբանական իրավիճակից, այս հոգեկան արգելակված իրավիճակից: Այդ վիճակը հասկանալի է, ամեն տուն սուգ է մտել, մարել են այն ճրագները տների»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը հավելեց, որ բանակը երեք քայլ պետք է կատարի. «Առաջինը՝ ժողովրդի հետ միասին պետք է առաջատարի դեր կատարի՝ այս իրավիճակից դուրս հանելու համար՝ ճիշտ նշելով զոհվածներին, անհետ կորածներին, գերության մեջ գտնվողներին, որոնց առջեւ մինչեւ գետին խոնարհվում ենք:

Հայոց բանակը այսօր սահմանում պետք է կանգնած լինի, որ սահմանապահ գյուղացիներին, ռազմավարական շատ կարեւոր կետեր եւ ճանապարհներ կարողանա պահպանել: Այսօր բանակը պետք է բացատրի, թե ինչպիսի ռազմավարություն է կատարում մեր անվտանգությունն ավելի բարձրացնելու համար:

Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են: Մենք ոտքի ենք կանգնելու, այսօրը նորից լինելու է զարթոնքի օր»,-ընդգծեց նախկին նախարարը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը