Լրահոս

15.04.2009 10:56


Միջազգային ճգնաժամային խումբ. «Երրորդ կողմը չպետք է միջամտի հայ–թուրքական մեկնարկած երկխոսությանը»

Միջազգային ճգնաժամային խումբ. «Երրորդ կողմը չպետք է միջամտի հայ–թուրքական մեկնարկած երկխոսությանը»

Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) ներկայացրել է զեկույց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Դրանում երկու երկրներին կոչ է արվում բոլոր ջանքերը ներդնել հարաբերությունների նորմալացման  և սահմանի բացման  գործում։ «Այս պատասխանատու պահին երրորդ կողմը պետք է խուսափի որևէ քայլերից, որոնք կարող են վնասել Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած երկխոսության գործընթացին», հայտարարել է Թուրքիայում և Կիպրոսում ՄՃԽ-ի նախագծերի ղեկավար  Հյու Պոուպը։ ՄՃԽ-ի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ զեկույցում նշվում է, որ ԼՂ հակամարտությունը շարունակում է որոշակի ռիսկեր պարունակել Երևանի և Անկարայի միջև վերջնական համաձայնության գալու գործում։ «Թուրքիան պետք է համոզի իր դաշնակցին՝ Ադրբեջանին, որ հայ-թուրքական հարաբերությունների ձևավորումը կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։  Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ընդունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական սկզբունքները, իսկ Հայաստանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը «գրավյալ» տարածքներից»,–ասվում է հաղորդագրության մեջ։

 

Այս խորագրի վերջին նյութերը