Դավաճանը պետք է հեռանա և վերջ, թուրքի դեմ ծնկի եկածը մեզ մոտ տեղ չունի. քաղաքացին՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)
Դավաճանը պետք է հեռանա և վերջ, թուրքի դեմ ծնկի եկածը մեզ մոտ տեղ չունի: Եթե մեզ, մեր երեխաներին մեր տան մեջ թուրքին նվեր են տալիս, մեզ մոտ տեղ չունեն: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ Tert.am-ի հետ զրույցում ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ շարժումը հանրահավաք է անցկացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ «Նա 18 թվականից շատ նպատակներով, խաբելով, մարդկանց ուղեղը լվանալով, հերոսներին ձերբակալելով, մարդկանց աչքերին թոզ փչելով, վախեցնելով, ընդդիմադիրներին բերդերը լցնելով, եկավ իշխանության: Մեզ լռեցնել չի լինելու, իսկական հայն այստեղ է»,-ասաց նա:
Կինը նշեց, որ հայոց պատմության մեջ նման պարտություն երբեք չի եղել, և որևէ մեկը Շուշին դժգույն չի համարել: «30 տարի պայքարել ենք, որ այսօր դժգույն դառնա՞, դու ես դժգույն, դու պետք է գնաս ու այս երկրում տեղ չունես: Դուք թուրք եք, Քոչարյանի նման մարդուն, Սեյրանին և մնացածին լռեցնել չի լինի, պետք է այդ մարդիկ գան իշխանության ու դրեն իր տեղը ցույց տան: Երանի է տալու, որ իրեն մի կտոր հաց տան, ու գալու է այդ օրը, ես հավատում եմ, ոչինչ, մի քիչ դժվարությամբ, բայց մենք հաղթելու ենք, արդարությունը հաղթելու է»:
Հանրահավաքի մասնակցի խոսքով՝ այսօր խաթարվում է նաև երեխաների հոգեբանությունը: