Մեկնաբանություն

20.02.2021 14:05


Ֆեյքապետ նիկոլի ԱԱԾ-ն «ֆեյք բռնելու» պատրվակով հետապնդումներ է իրականացնում

Ֆեյքապետ նիկոլի ԱԱԾ-ն «ֆեյք բռնելու» պատրվակով հետապնդումներ է իրականացնում

Դառը զավեշտ է. ահռելի ծախսերով սոցցանցերում ֆեյքային ագիտբրիգադներ պահող, ֆեյքերի ֆաբրիկաներ «քշող» նիկոլ փաշինի ԱԱԾ-ն (անձնական անվտանգույթան ծառայությունը) նախօրեին «մասկի շոու» արեց, իբր բռնելու համար «Գագիկ Սողոմոնյան» անունով «Ֆեյսբուքում» գրառումներ անող ֆեյք-օգտատիրոջը:

Այդ անհեթեթագույն պատրվակով, ինչպես հայտնի է, նիկոլը ձերբակալել է տվել հայտնի փորձագետ Կարեն Բեքարյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, Մհեր Ավագյանին: Փորձագետներ Անժելա Էլիբեկովան և Գոհար Մելոյանը տարվել են ԱԱԾ՝ հարցաքննության պատրվակով: Հայտնի է նաև, որ մի շարք փաստաբաններ, իրավապաշտպաններ բազմաթիվ դիտարկումներ են արել փետրվարի 19-ին նիկոլի «իշխանության» այդ հոգեվարքային դրսևորումների՝ օրենքի պահանջներին և օրինականությանը լրջորեն հակասելու վերաբերյալ:

Այս ֆանտասմագորիան, որ նիկոլի հիստերիկայի բռնկման ակնհայտ հետևանք է, ուշադրության է արժանի միանգամից մի քանի առումով:

Նախ, պարզից էլ պարզ է, որ նիկոլի անձնական անվտանգության նոքարների (ծառաներ) փետրվարի 19-ին ձերբակալային ակտիվությունը ուղիղ գծով կապված է այսօրվա հանրահավաքի հետ: Այսինքն՝ նիկոլին հեռացնելու խնդրի լուծման համար հրավիրված հանրահավաքից առաջ նիկոլի ֆեյք (կեղծ) իշխանությունը դիմում է ռեպրեսիաների, հետապնդումներ է իրականացնում հակաիշխանական գործիչների նկատմամբ:

Երկրորդ. այդ հետապնդումների համար պատրվակ է բերվում մի ֆեյք օգտատեր՝ «Գագիկ Սողոմոնյան» անունով, ով ամիսներ շարունակ հականիկոլական գրառումներ էր անում՝ առանց բառերի խտրության, նաև փողոցային արտահայտություններով համեմված: Ու այդ ամբողջ ժամանակահատվածում նա ԱԱԾ-ին չէր հետաքրքրում: Մեկ էլ, հո՛պ, հենց փետրվարի 20-ի հանրահավաքի նախաշեմին հետաքրքրեց: Ձերբակալություննե՜ր, խուզարկություննե՜ր... ու հենց այդ ժամանակ, նաև ձերբակալություններից հետո, «Ֆեյսբուքում» նույն «Գագիկ Սողոմոնյանի» պատին հայտնվում են մեկը մյուսից «ճոխ» արտահայտություններով գրառումներ՝ նույն նիկոլի, նաև իր ԱԱծ տնօրենի հասցեին:

Այսինքն, եթե նման ֆեյք կա էլ, ապա նա ակնհայտորեն ծաղրում, ես կասեի՝ ծաղրուծանակի է ենթարկում նույն ԱԱԾ-ին, վերջիններիս պահած-պաշտպանած-փայփայած մարմնով՝ նիկոլով հանդերձ:

Երրորդ. Նկատենք, որ իր կեղծ ու վնասատու իշխանությունը բացառապես ուժային-ռեպրեսիվ մարմինների և գերազանցապես ֆեյքենֆելդֆեբելների՝ «ֆեյքերի ֆաբրիկաների» հաշվին պահող նիկոլ փաշինը, իր հակառակորդներին հետապնդելու համար որպես պատրվակ է օգտագործում... ինչ-որ ֆեյք էջ ունենալ-չունենալը:

Չորրորդ. այս ամբողջ ժամանակահատվածում անհաշիվ նիկոլական ֆեյքեր ինչ աղտեղություն ասես, որ չեն լցրել նույն սոցցանցեր, ինչ տխմարագույն և սադրիչ հայտարարույթուններ ասես, որ չեն արել, բայց դա երբեք ու երբեք չի հետաքրքրել նույն ԱԱԾ-ին, առնվազն նման «մասկի շոու» անելու չափ: Այսինքն, այս դեպքում ևս ընտրողական, կամայական մոտեցումը ակնհայտ է:

Հինգերորդ. այս վերջին ֆանտասմագորիան ակամայից հիշեցրեց այն աղետային զավեշտը, երբ նիկոլ փաշինը ԱԱԾ-ին հրամայում էր «սատանա բռնել», իսկ ԱԱԾ ղեկավարությունն էլ, կախգլուխ ընդունում էր այդ «փախած» հրամանը:

Ամենից կարևորը. վերջին օրերին նիկոլ փաշինը կենդանության նշաններ է ցույց տալիս, բունկերափախ սույն հողատուն, հանկարծ, Գյումրի-Երևան ճանապարհին «պատահաբար» հանդիպում է նրա զրահամեքենաների շարասյան ճանապարհին հայտնված բնակիչների (այդ հանդիպման շինծու կամ բեմականացում լինելը այնքան ակնհայտ է, որ նույնիսկ քննարկել չարժե): Երեկ էլ, ահա ձերբակալային ակտիվացման օր էր:

Այդ ամենը նրա անկառավարելի վախերի, գրեթե կենդանական վախերի ակնհայտ դրսևորումներ են: Ռեժիմը, ինչպես ասվում է՝ խուճապի մեջ է: Դա, առհասարակ ճիշտ է: Նկատի ունենք այն, որ նիկոլն ու իր «քայլոները» վախեցած են և խուճապահար: Իրենց աններելի ոճրագործությունից հետո դրանք նույնիսկ հետմահու են վախի մեջ լինելու: Ժամանակակիցների ու սերունդների անվերջանալի նզովքին արժանացածները չեն կարող չվախենալ միշտ, ամենուր, ամեն առիթով:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը