Մեկնաբանություն

20.02.2021 09:41


Նիկոլը մտնում է բենզինի բիզնեսի մեջ․ «Ռանօյլը» կդառնա «ՓԱՇօյլ» և կհամագործակցի Ալիևի «SOCAR»–ի հետ

Նիկոլը մտնում է բենզինի բիզնեսի մեջ․ «Ռանօյլը» կդառնա «ՓԱՇօյլ» և կհամագործակցի Ալիևի «SOCAR»–ի հետ

Մինչ Նիկոլ Փաշինյանի քարոզիչները պողոսներին համոզում են, թե բա Նիկոլն այնքան ազնիվ տղա է ու այնքան փող չունի, որ աղքատների պես չի կարողանում անգամ իր փչացած ատամները սարքել, նույն Նիկոլն իրեն կից օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի միջոցով հերթական բիզնես–ոլորտն է մտնում։ Խոսքը տվյալ դեպքում բենզինի ոլորտի մասին է։

Խաչատուր Սուքիասյանը գնել է Հայաստանում բենզին վաճառող «Ռանօյլ» ընկերությունը։ Իսկ դա նշանակում է, որ «Ռանօյլն» արդեն փաստացի դարձել է «ՓԱՇօյլ» կամ «ՆԻԿօյլ» (ում ինչպես հարմար է)։ Դա նաև նշանակում է, որ Նիկոլը ոչ միայն պատրաստվում է ապականել բենզինի ոլորտը՝ հետագայում այն մենաշնորհելու նպատակով, այլ նաև պատրաստվել իր կիրթ ու կառուցողական ընկերոջ դիմավորմանը։

Ինչպես հայտնի է, նիկոլենք քարոզում են, թե տեսեք՝ ինչ լավ բան եղավ, որ Արցախում պատերազմ եղավ, պարտվեցինք, կապիտուլյացիա եղավ, քանզի Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ճանապարհները կբացեն, կսկսենք առևտուր անել ու լավ ապրել։

Նիկոլն, իրոք, պատրաստվում է առևտուր անել ու լավ ապրել։ Ինքը Վրաստանի օրինակով գիտի, որ Ադրբեջանը տնտեսապես գրավում է երկիրն իր պետական նավթագազային ընկերության՝ «SOCAR»–ի միջոցով։ Նիկոլին, ըստ այդմ, Ալիևի հետ փողային հարաբերությունների մեջ մտնելն օրինականացնելու համար քողածածկույթ է պետք։ Այդ քողածածկույթն ապահովելու է Խաչատուր Սուքիասյանի միջոցով, ում գնած «Ռանօյլը» պատրաստվում է «SOCAR»–ի հետ համագործակցության, այսինքն՝ Ալիևի միջոցով փող աշխատելուն։

Նիկոլը դրա համար էլ GPS–ով հանձնում է Ալիևի ուզածը Սյունիքում, որպեսզի Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ բավարարի ու սպասի բենզինի ոլորտից եկող անձնական եկամուտներին։

Ճակատագրի հեգնանքն այն է, որ Նիկոլը Սերժ Սարգսյանին էր մեղադրում սկզբում «Միկա», հետո «Ֆլեշ», վերջում՝ «Ռոսնեֆտ» ընկերությունների միջոցով հայկական բենզինի ու դիզվառելիքի շուկային միջամտելու համար։ Ապացույցներ չէր ներկայացնում, բայց հղում անելով օդում կախված լուրերին՝ նախկիններին մեղադրում էր իշխանության ու բիզնեսի սերտաճման համար։ Նիկոլը «թավշյա» իշխանափոխությունից հետո նաև դիզվառելիքի քրեական պատմության մեջ է ներքաշել Սերժ Սարգսյանին։

Ու ինչպես մյուս դեպքերում, այս դեպքում էլ Նիկոլն անում է այն, ինչը քննադատում էր։ Քննադատում էր օլիգարխիային, քննադատում էր իշխանության ու բիզնեսի սերտաճումը, սակայն հիմա իրեն կից օլիգարխ Գռզոյի միջոցով մտնում է հեղուկ վառելիքի ոլորտ։ Ընդորում՝ հետապնդելով պրոադրբեջանական նպատակ։

Հայաստանն այժմ ռուսական վառելիք է սպառում։ Նիկոլը ադրբեջանական «SOCAR»–ի միջոցով ապահովելու է ռուսական վառելիքի դուրս մղումը հայաստանյան շուկայից։ Մեր ունեցած տեղեկություններով՝ ադրբեջանական կողմի հետ արդեն կան նախնական բանակցություններ՝ «SOCAR»–ին Հայաստան հրավիրելու համար։ «Նոլդո՞ւ Փաշինյա՛ն», «Նոլդո՞ւ ՓԱՇօ՛յլ»։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը