Կարծիք

19.02.2021 17:06


Դատախազությունը ստանձնել է արյունը մոռացության մատնելու անպատվաբեր ու ամոթալի գործառույթը

Դատախազությունը ստանձնել է արյունը մոռացության մատնելու անպատվաբեր ու ամոթալի գործառույթը
Գլխավոր դատախազ արթուր դավթյանը այսօր ասել է, որ դատախազությունը ստանձնել է «մեր երկրում նախադեպը չունեցող բնույթի և ծավալների ապօրինի ծագում ունեցող գույքը, ակտիվները վերադարձնելու ...... հանձնառություն»:
Փաստորեն, սույն սուբյեկտը, որը հոգին հաշմված վախոտի թաշկինակի դերը կատարում է պատվով, արդեն որոշել է, որ երկրում կա ԱնՆԱԽԱԴԵՊ ծավալի ու բնույթի ապօրինի գույք: Ինքն ու աղջնակը զբաղված են թավշյա մարդասպանի հերթական ներկայացման նախապատրաստման աշխատանքներվ:
Ի դեպ, ի տարբերություն սույն սուբյեկտի, ես չեմ պնդի, որ այդպիսի գույք առհասարակ չկա: Բայց այն մարդկանց, ում դեմ սույն կառույցը առաջիկայում հայց կներկայացնի, խորհուրդ կտամ պահել այդ հաղորդագրությունը: Իրավունքների վերականգնման տեսանկյունից շատ է պետք գալու:
Հ.Գ. Սուրբ արյունը մաքրել ու մոռացնել չեք կարողանալու: Դատախազությունը ստանձնել է արյունը մոռացության մատնելու անպատվաբեր ու ամոթալի գործառույթը:
Հ.Գ. Անգրագիտության խորհրդանիշ մյուս նախաձեռնությանը` վիրավորանքի ու զրպարտության մասով կանդրադառնամ առաջիկայում:
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը