Տեսանյութերի մեջ երևում է, թե ինչպիսի անգործության հետևանքով է հանձնվում Շուշին:Երբ մեր հատուկջոկատայինները հատուկ տեխնիկայով ֆիքսում են ու հայտնում կորդինատները՝ միլիմետրի ճշգրտությամբ, որ 1500 թուրքական հատուկ ծառայության հատուկջոկատայինները քայլելով գալիս են, առանց վախի, թաքնվելու: Կորդինատները տալուց հետո որևէ հրետանային հարված չի հասցվում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արագած Ախոյանը:
Ախոյանը վստահեցրեց, եթե այդ ժամանակ մի քանի հուժկու հարված լիներ, մենք Շուշին չէինք կորցնելու. «Ես մասնագետ չեմ, խոսում եմ իմ պատկերացումների շրջանակներում: Բայց երբ խոսում ենք Նիկոլի դավաճանության մասին, բոլոր փաստերը պետք է ներառվեն, պետք է լինի ոչ թե 15 տարի կամ ցմահ, այլ գնդակահարություն, քանի որ ազգի դավաճանություն է տեղի ունեցել»:
Ում հրամանով հանձնվեց Շուշին (տեսանյութ)
Տեսանյութերի մեջ երևում է, թե ինչպիսի անգործության հետևանքով է հանձնվում Շուշին: Երբ մեր հատուկջոկատայինները հատուկ տեխնիկայով ֆիքսում են ու հայտնում կորդինատները՝ միլիմետրի ճշգրտությամբ, որ 1500 թուրքական հատուկ ծառայության հատուկջոկատայինները քայլելով գալիս են, առանց վախի, թաքնվելու: Կորդինատները տալուց հետո որևէ հրետանային հարված չի հասցվում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արագած Ախոյանը:
Ախոյանը վստահեցրեց, եթե այդ ժամանակ մի քանի հուժկու հարված լիներ, մենք Շուշին չէինք կորցնելու. «Ես մասնագետ չեմ, խոսում եմ իմ պատկերացումների շրջանակներում: Բայց երբ խոսում ենք Նիկոլի դավաճանության մասին, բոլոր փաստերը պետք է ներառվեն, պետք է լինի ոչ թե 15 տարի կամ ցմահ, այլ գնդակահարություն, քանի որ ազգի դավաճանություն է տեղի ունեցել»:
Աղբյուրը՝ analitik.am