Լրահոս

19.02.2021 19:40


Դավիթաշենի ոստիկանները հայտնաբերել են հայելիներ գողացողին

Դավիթաշենի ոստիկանները հայտնաբերել են հայելիներ գողացողին

Փետրվարի 18-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Շենգավիթի 14-րդ փողոցից բերման են ենթարկել 28-ամյա մի տղամարդու։

Նա տվել է խոստովանական բացատրություն, որ 2020 թ. սեպտեմբերին գողացել է Դավիթաշենի 3-րդ թաղամասի բակերում կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:

Տուժողից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը