Լրահոս

15.04.2009 09:21


Միացյալ Նահանգներում 13-ամյա դեռահասը բանկ է կողոպտել

Միացյալ Նահանգներում 13-ամյա դեռահասը բանկ է կողոպտել

Իլինոյս նահանգի Պիորիա քաղաքի բանկը կողոպտելու համար 13-ամյա դեռահասը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել։ Ըստ ոստիկանության հաղորդման՝ պատանին զենքով սպառնացել է բանկի գանձապահին, այնուհետև գողոնով թաքնվել է ոչ հեռու գտնվող մի ավտոտնակում։ Անփորձ հանցագործը ձերբակալվել է դեպքից կես ժամ անց։

«Սա ամենաերիտասարդ կողոպտիչն է, որ ես հիշում եմ»,- ասել է Պիորիաի ոստիկանապետը։

Ամերիկյան օրենքներով դեռահասին 30 տարվա ազատազրկում է սպառնում։

Այս խորագրի վերջին նյութերը