Լրահոս

19.02.2021 13:58


51-ամյա և 63-ամյա տղամարդիկ գողացել են Նուբարաշենի գերեզմանոցի ճաղվանդակների նախշազարդերը և այլ պարագաներ

51-ամյա և 63-ամյա տղամարդիկ գողացել են Նուբարաշենի գերեզմանոցի ճաղվանդակների նախշազարդերը և այլ պարագաներ

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ու Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել ու Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, նրանք են՝ 51-ամյա Հովսեփ Հովհաննիսյանն ու 63-ամյա Սարգիս Խաչատրյանը։

Նշված անձինք կասկածվում են Նուբարաշենի գերեզմանատնից 3 տասնյակից ավելի քաղաքացիների ընտանեկան գերեզմաններից գողություններ կատարելու մեջ։ Նրանք գողացել են գերեզմանոցների ճաղվանդակների դյուրալյումինե նախշազարդերը և այլ պարագաներ։

Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև որոշ գերեզմաններից գողացված իրեր։

Այս խորագրի վերջին նյութերը