Սևանի ոստիկանները հայտնաբերել են Խաչատուր Աբովյանին, ով զանգահարել է Սոցապ նախարարություն և հայտնել, որ Գագարինի կամուրջը պայթեցնելու է
Երեկ՝ փետրվարի 17-ին, ժամը 10:00-ի սահմաններում անհայտ քաղաքացին զանգահարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հայտնել, որ ինքը այսօր պատրաստվում է պայթեցնել Գագարին գյուղի վարչական տարածքի՝ ժողովրդին հայտնի Գագարինի կամուրջը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, զանգահարողը ներկայացել է, որ ինքը Խաչատուր Աբովյանն է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Սևան քաղաքի Գագարին համայնքի 44-ամյա բնակիչ է:
Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են Խ․ Աբովյանին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սևանի բաժին և կատարված ահազանգի փաստով բացատրություններ է տվել, ապա բաց է թողնվել