Մոտ 200 միլիոն` ԱԺ-ի ներկայացուցչական ծախսերի համար․ կգնեն նաև գորգեր, համակարգիչներ, զանազան պահեստամասեր
aravot.am-ը գրում է․ ՀՀ Ազգային Ժողովի 2021 թվականի գնումների պլանում բավականին ուշագրավ ծախսեր են նախատեսված։
ԱԺ-ն որոշել է այս տարի որոշ շենքերի և շինությունները կապիտալ վերանորոգել, նոր գորգեր, համակարգիչներ, հեռուստացույցներ, աթոռներ և բազկաթոռներ ձեռք բերել։
Օրինակ՝ շենք-շինությունների կապիտալ վերանորոգման համար ԱԺ գնումների պլանում նախատեսվում է 47 միլիոն 153 հազար դրամի ծախս։ 59 միլիոն 425 հազար դրամ էլ նախատեսել է ծախսել ընթացիկ նորոգման համար։ 5 միլիոն 500 հազար դրամ էլ կծախսի 550 կիլոգրամ շինարարական նյութեր ձեռք բերելու համար։
ԱԺ-ի համար 750 քմ ուղեգորգերն, այսպես ասած՝ հարկատուների վրա կնստի 10 միլիոն 875 հազար դրամ, իսկ 60 հատ աթոռը՝ 900 հազար դրամ, 6 միլիոն 500 հազար դրամի ծախս էլ նախատեսվել է 100 հատ բազկաթոռների համար։ Մեկ այլ գնումով էլ ձեռք կբերվի ևս 25 հատ բազկաթոռ, որի ընդհանուր արժեքը 6 միլիոն 250 հազար դրամ է։ Կարդացեք նաև «Այս դահլիճում կան մարդիկ, որոնք անբարոյականության մարմնավորում են». Տիգրան Ուրիխանյան «Պարո՛ն պատգամավոր, ձեզ կոչ եմ անում կոռեկտության, զսպվածության». ԿԳՄՍ նախարարին ԱԺ-ում մեղադրեցին ռասիզմի մեջ ու քննադատեցին «ցնդաբանության» համար «Բուհի կառավարման խորհրդի անդամների թիվը բարդ է հիմնավորել, ինչպես որ գիտականորեն բարդ է հիմնավորել, թե ինչու պատգամավորների թիվը պետք է լինի այսքան». Դումանյան ԱԺ-ն միայն 100 միլիոն 800 հազար դրամ է նախատեսել ծախսել 240 հատ սեղանի համակարգիչներ ձեռք բերելու համար։
Նույն գնումների պլանում 7 հատ էլ հեռուստացույց պետք է գնվի, որի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն 750 հազար դրամ, 5 հատ էլ կենցաղային սառնարաններ, որոնց ընդհանուր արժեքը 750 հազար դրամ է։
ԱԺ-ի այս տարվա ներկայացուցչական ծախսերը գնումների պլանով կազմում է 195 միլիոն դրամ։ ԱԺ-ն 14 միլիոն 300 հազար դրամ նախատեսել է ծախսել ավտոմեքենաների վերանորոգման ծառայության համար։ ԱԺ-ի գնման պլանում նախատեսված է 2 միլիոն դրամ էլ պետական գնում կատարել մեկ անձից գնման ընթացակարգով՝ նույն ծառայության համար՝ ավտոմեքենաների վերանորոգում, որի միավորի գինը նշված է 1 միլիոն 300 հազար դրամ։
ԱԺ ծառայողական մեքենաների վառելիքի ծախսն էլ ահագին է, այս տարի գնումների պլանում ԱԺ-ն նախատեսել է ռեգուլյար տեսակի բենզին գնել մի դեպքում 34 միլիոն 560 հազար դրամ ընդհանուր գումարով 120 հազար լիտրի համար։ Այսինքն, 1 լիտրի արժեքը կազմում 288 դրամ։ Իսկ ահա մեկ այլ նախատեսված գնումով 33384 լիտր ռեգուլյար բենզինի ընդհանուր ծախսը 13 միլիոն 320 հազար 216 դրամ է, այսինքն՝ 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի գինը 399 դրամով են հաշվարկելու։ Սուպեր տեսակի 2980 լիտր բենզինի համար ԱԺ-ն նախատեսում է ծախսել 1 միլիոն 519 հազար 800 դրամ։ Այսինքն, 1 լիտրի արժեքը հաշվարկում են 510 դրամով։ Մեկ այլ գնումով էլ 16000 լիտր սուպեր տեսակի բենզինի համար կծախսեն 6 միլիոն 640 հազար դրամ, 1 լիտրի արժեքը կազմում է 415 դրամ։ Նշենք, որ շուկայում գոնե այս պահին սուպեր տեսակի բենզինը 510 դրամից ցածր է։ ԱԺ գնումների պլանում նախատեսված է 700 հատ բացիկ գնել, որի համար կծախսեն 1 միլիոն 400 հազար դրամ։ Բջջային հեռախոսների ծառայությունների գնման համար նախատեսված է 6,5 միլիոն դրամ։
ԱԺ-ում գրասենյակների մաքրման ծառայությունների համար գնումների պլանում նախատեսված է 76 միլիոն 997 հազար դրամ։ Ազգային ժողովը նախատեսել է երկու տեսակի՝ թանկ և էժան զուգարանի թուղթ գնել։ Օրինակ՝ 2600 հատ զուգարանի թղթի համալիր գնումների պլանում նախատեսվել է 1 միլիոն 499 հազար 992 դրամ, այսինքն՝ մեկ զուգարանի թղթի արժեքը հաշվարկել են 576 դրամ։ Սակայն, կարելի է ենթադրել, չնայած որ գնումների կայքում նշված է հատ, բայց այս դեպքում զուգարանի թղթի տուփի արժեքն է 576 դրամ։ Մեկ այլ նախատեսված գնումով էլ ԱԺ-ն հատը 96 դրամով 1900 հատ զուգարանի թուղթ է գնելու, ընդհանուր 182 հազար 400 դրամով։ Փաստորեն բնական կարիքները հոգալու դեպքում էլ է իշխանությունը «սևերի և սպիտակների բաժանել», թե չէ, զուգարանի թուղթ է էլի, բոլորի համար էլ նույնը գնեք։
Այս տարի ԱԺ-ն 4 հատ նոր զուգարանակոնք կունենա, որոնց ընդհանուր արժեքը 200 հազար դրամ է։ «Զանազան պահեստամասեր» տողով ԱԺ-ն կծախսի 10 միլիոն 340 հազար դրամ։ Բանավոր թարգմանության ծառայությունների համար ԱԺ-ն նախատեսել է ծախսել 6 միլիոն 641 հազար դրամ, իսկ գրավոր թարգմանության համար՝ 1 միլիոն դրամ։ 13 միլիոն դրամ էլ նախատեսված է աուդիտորական ծառայությունների համար։
Մի ուշագրավ գնում էլ կա՝ արհեստական կաշի, 330 հազար դրամ, 66 քմ։ Սրանք, իհարկե, ԱԺ-ի գնումների պլանի մի փոքր մասն են, բայց ներկայացրել ենք հիմնականում խոշոր և ուշագրավ ծախսերը։ Նշենք, որ պետական այս գնումների մեծ մասը նախատեսված է գնանշման հարցում ընթացակարգով։ Ինչը նշանակում է, մրցույթի անցկացման ժամկետներն ավելի քիչ են, քան բաց մրցույթի դեպքում է լինում։

Մանրամասները՝ aravot.am-ում։