Կարծիք

19.02.2021 10:23


Գիրք նվիրելու օրն է․ Արծրուն Հովհաննիսյանին արժե նվիրել «Հեքիաթներ» գիրքը, Աննա Հակոբյանին՝ «Հազար ու մի գիշերը», Նիկոլ Փաշինյանին՝ «Դատավարությունը», Արարատ Միրզոյանին՝ «Ստամբուլի բիճը»

Գիրք նվիրելու օրն է․ Արծրուն Հովհաննիսյանին արժե նվիրել «Հեքիաթներ» գիրքը, Աննա Հակոբյանին՝ «Հազար ու մի գիշերը», Նիկոլ Փաշինյանին՝ «Դատավարությունը», Արարատ Միրզոյանին՝ «Ստամբուլի բիճը»
Գիրք նվիրելու օրն է: Օրվան ընդառաջ՝ մի քանի առաջարկ, թե ում ինչ գիրք արժե նվիրել.
Արծրուն Հովհաննիսյան՝ «Հեքիաթներ» (Հանս Քրիստիան Անդերսեն),
Աննա Հակոբյան՝ «Հազար ու մի գիշեր» (Անանուն),
Արարատ Միրզոյան՝ «Ստամբուլի բիճը» (Էլիֆ Շաֆաք),
Հովիկ Աղազարյան՝ «Ապուշը» (Ֆեոդոր Դոստոևսկի),
Հայկ Մարության՝ «Անտեսանելի մարդը» (Ռալֆ Էլլիսոն),
Նիկոլ Փաշինյան՝ «Դատավարություն» (Ֆրանց Կաֆկա),
Ստյոպա Սաֆարյան՝ «Մարդն առանց հատկությունների» (Ռոբերտ Մուզիլ),
Արայիկ Հարությունյան (ԱՀ)՝ «Կերպարանափոխություններ» (Պուբլիուս Օվիդիուս Նասո),
Արմեն Սարգսյան՝ «Աննկատ լինելը լավ է» (Սթիվեն Չոբսկ),
Էդմոն Մարուքյան՝ «Ամեն ինչ լուսավորված է» (Ջոնաթան Սաֆրան Ֆոեր),
Արայիկ Հարությունյան (ՀՀ)՝ «Ամստերդամ» (Յան ՄաքԻուան),
Դավիթ Տոնոյան՝ «Հրաժեշտ զենքին» (Էռնեստ Հեմինգուեյ),
Վարդան Ղուկասյան (Դոգ)՝ «Ծծմբական թթու» (Ամելի Նոթոմբ):
Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը