Լրահոս

19.02.2021 10:21


Քաղաքացին ընկել է Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասով հոսող Ողջի գետը

Քաղաքացին ընկել է Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասով հոսող Ողջի գետը

Փետրվարի 19-ին, ժամը 02:18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասով հոսող Ողջի գետը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ողջի գետից դուրս են բերել Է․ Ղ․-ին (ծնված 1957 թ․) և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին։

Այս խորագրի վերջին նյութերը