Աղվան Վարդանյանի այցից հետո ԱԺ աշխատակազմը պատգամավորներին դեղին զգուշացում է արել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Աղվան Վարդանյանի՝ խորհրդարան այցը ԱԺ ղեկավարությանն այնքան է անհանգստացրել, որ անմիջապես հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը գրություն է ուղարկել պատգամավորներին՝ հորդորելով «անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով», պահպանել ԱԺ նախագահի՝ 2019-ի մի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները, մասնավորապես՝ «տվյալ հարկին համապատասխանող ամրաքարտով եւ միանգամյա մուտքի անցագրով այցելուների տեղաշարժը պահպանվող օբյեկտի այլ հարկերով եւ այլ աշխատասենյակներով, առանց հայտատուի ուղեկցման, արգելվում է»:
Պատգամավորներից մեկն ասաց, որ ուղիղ ասվել է՝ ով անցագիր է իջեցրել, պարտավոր է դիմավորել՝ սկսած ԱԺ մուտքից, ուղեկցել, չթողնել, որ միայնակ տեղաշարժվի, առավել եւս հակաիշխանական հարցազրույցներ տա հյուրը»: