«Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում»: Օրինա՞կ՝ խնդրեմ.
«Փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով՝ երկրում հսկիչ դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 գործարքով ավելի, քանի նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ 31.4 միլիարդ դրամով»,-կառավարության նիստում ասել է Փաշինյանը:
Այսինքն՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այս տարի 604 տուփ սիգարետ ավելի շա՞տ է վաճառվել: Իսկ հնարավո՞ր է, որ այդ 31.4 միլիարդ դրամը գոյացել է տնազուրկ դարձած արցախցի ընտանիքների վճարած բնակարանային վարձակալության վճարումներից կամ թանկացած բենզինից ու գազից, ձեթից ու հացից: Չէ, ի՞նչ եք ասում, հնարավոր չի: Դրանք «հետճգնաժամային վերականգնման նշաններ» են, նույնքան իրական ու ճշմարիտ, որքան երեկ Գյումրի-Երևան ճանապարհի «սատարողները»: Տասնյակ հազարավոր հեկտարներով արոտավայրեր, մի քանի հազար գլխաքանակ անասուն կորցրած, հարյուրավոր բնակավայրեր թշնամուն հանձնած, 10000 վիրավոր, 5000 զոհված տղամարդ ունեցող երկրում «հետճգնաժամային վերականգնման նշաններն» այդ խղճուկ ՀԴՄ կտրոններն են:
Սատարեմ ձեր հեղափոխությունը