Ցավոք, որ այսպես գնա, զոհերի թիվն ավելի կաճի ու զգալի
Անցյալ տարի՝ հոկտեմբերի 24-ին, ՊՆ-ի իշխանական պրոպագանդիստ և ագիտատոր ԱրՁրունը գլուխը «պատերին տալով» ձեռքը սրտին դրած, սրբի նման երդվում էր, որ մեր բանակի զոհերի թիվը չի անցնում 2000-ը:
Հետո, երբ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հինգ հազարին հասնող թիվ հրապարակեց, այս վարչակազմի բոլոր պաշտոնյաները, լայվիստները, ակԾիվիստները՝ եղջյուրավոր ու առանց եղջյուր, իրենց որոշ տեղերը ճղելով հերքում էին ու գոռում, թե նման բան չկա՝ հերյուրանք է:
Տեսա՞ք, որ արդեն առողջապահության նախարարության տվյալներով զոհերի թիվը հասնում է 4005-ի:
Դա դեռ պաշտոնականը, որի հանդեպ հավատ չկա և գրեթե մեծամասամբ սուտ է եղել՝ ըստ անհրաժեշտության նվազող կամ ուռճացվող...
Ցավոք, որ այսպես գնա, այդ թիվն ավելի կաճի ու զգալի...
Սա եք դուք, սա է ձեր դեմքն ու պատկերը...
Այդպես էլ այս իշխանությունները չհրապարակեցին զոհերի, անհայտ կորածների և ռազմագերիների վերաբերյալ տվյալները՝ պատճառաբանելով, որ իրենք «խիստ գաղտնապահ են»:
Ցավոք, որ այսպես գնա, զոհերի թիվն ավելի կաճի ու զգալի