Լրահոս

18.02.2021 20:15


Ավազակային հարձակում` խանութ-սրահի աշխատակցուհու նկատմամբ (տեսանյութ)

Ավազակային հարձակում` խանութ-սրահի աշխատակցուհու նկատմամբ (տեսանյութ)

Սիսիան քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող հուշանվերների և ոսկյա զարդերի խանութ-սրահից ոսկյա զարդեր են հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 17-ին՝ ժամը 12:55-ի սահմանում։

Հանցագործություն կատարած անձը սպառնացել է դանակով, զգալի չափերով զարդեր է հափշտակել ու փախել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:

Խանութ-սրահի աշխատակցուհին ճանաչվել է տուժող:

Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, դիմակը և արնանման հետքեր։ Վերցվել են փորձանմուշներ, զննվել են խանութ-սրահի տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը