Լրահոս

19.11.2010 09:24


Կառավարական պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Այսօր Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը և Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 28-րդ նիստը' կառավարությունների ղեկավարների մակարդակով։
Նիստերին մասնակցելու նպատակով երկօրյա աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ է մեկնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը։  Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը և պաշտոնատար այլ անձինք։
Այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ կառավարության ղեկավարի այցը Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության և ֆինանսների ինստիտուտ: Տիգրան Սարգսյանը կայցելի նաև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, որտեղ ներկա կգտնվի Հովսեփ Օրբելու կիսանդրու բացման արարողությանը:
Վարչապետը կհանդիպի նաև Սանկտ Պետերբուրգի հայ գործարարների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը