Երևանում 35-ամյա վարորդը Nissan Tiida-ով ռուս ուղղափառ եկեղեցու մոտ բախվել է բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվել
Երեկ, փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Սեբաստիա փողոցից դեպի Իսակովի պողոտա տանող հատվածում ռուսական ուղղափառ եկեղեցու դիմաց Երևանի բնակիչ 35-ամյա Թաթուլ Կոստանանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա առաջ ընթանալով, գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայր ժամանած մի երիտասարդ վթարից հետո համարանիշները հանել էր, սակայն ՃՈ տեսուչների ժամանումից հետո համարանիշները տեղադրեցին ավտոմեքենայի վրա։