Մեկնաբանություն

18.02.2021 12:19


Նիկոլն սկսել է նախընտրական արշավը

Նիկոլն սկսել է նախընտրական արշավը

Նիկոլի երեկվա այցը Գյումրի նախընտրական քարոզչության շրջանակներում էր։ Զուտ ֆորմալ առումով ձևակերպվել էր, թե, իբր, ուզում է Գյումրին նորովի կառուցել ու դրա համար է գաղտագողի գնացել հայրաքաղաք, բայց նպատակն այլ էր։

Այդ նպատակը բացահայտվեց ճանապարհին։ Նրա հսկայական ավտոշարասյունը, իբր, ինքնաբուխ կանգնեցնում էին գյուղացիները և պատմում իրենց դարդն ու ցավը։

Եվ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է՝ կապիտուլյացիայի ենթարկված, 5000ի չափ զոհ տված, խայտառակ վիճակում հայտնված գյուղացիների դարդն ու ցավը ․․․ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու «Արմնյուզն» են։ Մեկ էլ՝ «թավիշը»։

Նիկոլին աջացող «Աբաջյանի պապիկները», այսինքն՝ կեղծ ինքնաբուխիստները Նիկոլին սպառնում էին արտագաղթել, եթե նա «թավիշը» չդադարեցնի, Քոչարյանին բանտ չնստացնի ու «Արմնյուզը» չփակի։

«Խոխման» այն էր, որ «Արմնյուզը» փակել պահանջում էին այն գյուղում, որտեղ «Արմնյուզը» չի սփռվում։ Այսինքն՝ նիկոլիստը չի տեսել «Արմնյուզը», բայց պահանջում է փակել այն ճիշտ այնպես, ինչպես սովետի ժամանակ կոլտնտեսուհիները քննադատում էին այն գիրքը, որը չէին կարդացել։

Դե Նիկոլից այլ բան պետք չէ սպասել։ Հերոս Աբաջյանի կեղծ պապիկով մարդկանցից էմոցիա խլող Փաշինյանը կեղծ գյուղացիների հետ պետք է հանդիպի, որոնք իրենց հոգսերը թողած՝ պետք է պահանջեն «թավիշը» դադարեցնել։ Ըստ այդմ՝ Նիկոլն ուզում է այլոց բերանով ցույց տալ իր սրտի ուզածը, թե բա տեսեք ժողովուրդը պահանջում է դատ ու դատաստան։

Նիկոլը մտել է նախընտրական արշավի մեջ և ուզում է կեղծ օրակարգ ձևավորել։ Ցույց տալ, թե, իբր, հանրությունն իրենից դժգոհ է ոչ թե Էրդողանի ու Ալիևի սրտի վարչապետը լիելու, այլ «թավիշի» պատճառով ու ինքը ստիպված է ընդառաջ գնալ «աշխատավորական կոլեկտիվների» խնդրանքին՝ դատելով Քոչարյանին ու մյուսներին։

Նիկոլն իր այս էժանագին թամաշան կշարունակի այնքան ժամանակ, ինչքան որ կհանդուրժի հայ ժողովուրդը։ Մնացածն Էրդողանի ու Ալիևի օգտին է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը