Երեկ Նիկոլ Փաշինյանը Գյումրի էր այցելել։ Սուսուփուս, առանց աղմուկի։ Իր 200–հոգանոց աջակիցների «հուժկու» հանրահավաքից հետո։
Եթե այդ այցը լիներ մինչև 2020–ի սեպտեմբերի 27–ը, ապա Նիկոլը մինչև Գյումրի գնալը մի քանի գրառում կաներ, նախապես անոնս կտար, մի քանի «լայվ» կմտներ, մի քանի հեքիաթ կպատմեր ու շուխուռով կմտներ Գյումրի։ Բայց հիմա ինքը լուռ է մնում, որ հանկարծ Սյունիք գնալու պատմությունը չդառնա, այսինքն՝ ճանապարհը չփակեն ու ինքը կարողանա մտնել։
Բայց այս ամենը դեռ մի կողմ։ Գյումրիի այցն այլ առումով է ուշագրավ ու մտահոգիչ։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է նորովի կառուցել Գյումրին։ Դա ուղղակի սպառնալիք է Գյումրիի համար։ Քանզի ինքն ինչ ասում է, պետք է հակառակ իմաստով հասկանալ։
Ասեց՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», Արցախը վերջացավ։
Գնաց Սյունիք ասուլիս տվեց, ասեց՝ Սյունիքը մեր հարավային դարպասներն են, հիմա սկսել է հարավային դարպասների սահմանները հանձնել ադրբեջանցիներին։
Ասեց՝ խաղաղություն եմ բերելու, պատերազմ բերեց։
Ասեց՝ քաղաքացին արժեք ու հպարտ սուբյեկտ է, ուղարկեց թուրքական անօդաչուների տակ մեռնելու և նույնիսկ մի հատ «օֆ» չարեց։ 5 հազարիչափ զինվոր է զոհվել, ինքն ու կնիկը շատ հանգիստ են տանում։
Ասեց՝ թռիչքաձև տնտեսական աճ եմ ապահովելու, տնտեսությունն ընկավ։
Քննադատում էր Հայաստանի արտաքին պարտքն ավելացնելը, հիմա արտաքին պարտքը հասցրել է 8 միլիարդ դոլարի։
Ասեց՝ արագաչափերը հանելու եմ, վարչապետ դառնալուն պես շատացրեց դրանց քանակը։
Ասեց՝ հաղթելու ենք, պարտվեցինք։
2020–ի նոյեմբերի 9–ի առավոտյան ասեց, թե բա Շուշիի համար մարտերը շարունակվում են, պարզվեց նոյեմբերի 5–ից Շուշին հանձնած է եղել, իսկ նոյեմբերի 9–ի վերջում էլ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրեց։
Հիմա, որ ասում է՝ Գյումրին նորովի է կառուցելու, սարսափելի է։ Ու որպեսզի այդ սարսափն անցնի, դրան պետք է ռադ անել վարչապետի աթոռից։
Նիկոլը սպառնում է նորովի կառուցել Գյումրին
Երեկ Նիկոլ Փաշինյանը Գյումրի էր այցելել։ Սուսուփուս, առանց աղմուկի։ Իր 200–հոգանոց աջակիցների «հուժկու» հանրահավաքից հետո։
Եթե այդ այցը լիներ մինչև 2020–ի սեպտեմբերի 27–ը, ապա Նիկոլը մինչև Գյումրի գնալը մի քանի գրառում կաներ, նախապես անոնս կտար, մի քանի «լայվ» կմտներ, մի քանի հեքիաթ կպատմեր ու շուխուռով կմտներ Գյումրի։ Բայց հիմա ինքը լուռ է մնում, որ հանկարծ Սյունիք գնալու պատմությունը չդառնա, այսինքն՝ ճանապարհը չփակեն ու ինքը կարողանա մտնել։
Բայց այս ամենը դեռ մի կողմ։ Գյումրիի այցն այլ առումով է ուշագրավ ու մտահոգիչ։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է նորովի կառուցել Գյումրին։ Դա ուղղակի սպառնալիք է Գյումրիի համար։ Քանզի ինքն ինչ ասում է, պետք է հակառակ իմաստով հասկանալ։
Ասեց՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», Արցախը վերջացավ։
Գնաց Սյունիք ասուլիս տվեց, ասեց՝ Սյունիքը մեր հարավային դարպասներն են, հիմա սկսել է հարավային դարպասների սահմանները հանձնել ադրբեջանցիներին։
Ասեց՝ խաղաղություն եմ բերելու, պատերազմ բերեց։
Ասեց՝ քաղաքացին արժեք ու հպարտ սուբյեկտ է, ուղարկեց թուրքական անօդաչուների տակ մեռնելու և նույնիսկ մի հատ «օֆ» չարեց։ 5 հազարի չափ զինվոր է զոհվել, ինքն ու կնիկը շատ հանգիստ են տանում։
Ասեց՝ թռիչքաձև տնտեսական աճ եմ ապահովելու, տնտեսությունն ընկավ։
Քննադատում էր Հայաստանի արտաքին պարտքն ավելացնելը, հիմա արտաքին պարտքը հասցրել է 8 միլիարդ դոլարի։
Ասեց՝ կորոնավիրուսը գրիպի պես վիրուս ա, պինցետով, տնական արաղով կբուժենք, 4 հազարի չափ մարդ մահացավ կորոնավիրուսից։
Ասեց՝ արագաչափերը հանելու եմ, վարչապետ դառնալուն պես շատացրեց դրանց քանակը։
Ասեց՝ հաղթելու ենք, պարտվեցինք։
2020–ի նոյեմբերի 9–ի առավոտյան ասեց, թե բա Շուշիի համար մարտերը շարունակվում են, պարզվեց նոյեմբերի 5–ից Շուշին հանձնած է եղել, իսկ նոյեմբերի 9–ի վերջում էլ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրեց։
Հիմա, որ ասում է՝ Գյումրին նորովի է կառուցելու, սարսափելի է։ Ու որպեսզի այդ սարսափն անցնի, դրան պետք է ռադ անել վարչապետի աթոռից։
Պետրոս Ալեքսանյան