Լրահոս

18.02.2021 11:20


2 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 223 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

2 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 223 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 223 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169820 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 694357 վերջին մեկ օրում` 3211 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4293 պացիենտ. մեկ օրում ավելացել է 120-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 161577 անձ` վերջին մեկ օրում 101 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 3156 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 794 է:

Այս խորագրի վերջին նյութերը