Կարծիք

18.02.2021 10:32


Հայը սեփական կամքով ինքնաստորացման գնաց՝ հանդուրժելով Հայաստանի հեղինակությունը սասանող մարդանմաններին

Հայը սեփական կամքով ինքնաստորացման գնաց՝ հանդուրժելով Հայաստանի հեղինակությունը սասանող մարդանմաններին
Հայերին սիրում են ամենուր, ընդունում որպես «свой», անգամ արաբական ծակուծուկերում հայը ունի իր բարձր հեղինակությունը։
Ափսոս, որ հայը սեփական կամքով ինքնաստորացման գնաց՝ հանդուրժելով Հայաստանի հեղինակությունը սասանող մարդանմաններին։ Ասելու շատ բան կա, տպավորությունները շատ են։ Մի բան հաստատ է, օր առաջ պիտի ազատվենք կոմպլեքսներից և պահելով ազգայինն ու հայկականը՝ փորձենք աշխարհից սովորել լավը, վսեմը, բարին։ Ու կապ չունի, թե դիմացինդ որ ազգից է։
Եթե դու ինքդ քեզ հարգել գիտես, թշնամու կոշիկ լիզող չես դառնում ու չես սկսում աջ ու ձախ հիմար բաներ դուրս տալ ու խաբել յուրայինին, ապա դու իսկական հայ ես, ով գիտի իր ազգի լավ ու վատը, ով չի խուսափում փորձելուց, իսկ ձախողվելուց գոնե ներողություն է խնդրում, ոչ թե մեղավորներ փնտրում։
Աշոտ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը