Դավիթ Բեկի փողոցի մոտակայքում բախվել են «Toyota Passo» մակնիշի ավտոմեքենան և «Mercedes» մակնիշի էվակուատորը․ կա զոհ
Փետրվարի 17-ին, ժամը 20:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղից հեռուստաաշտարակ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 134/4 շենքի մոտակայքում բախվել են «Toyota Passo» մակնիշի ավտոմեքենան և «Mercedes» մակնիշի էվակուատորը (վարորդ՝ Գ․ Պ․)։
«Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Toyota Passo» մակնիշի ավտոմեքենայից մեկ տուժած (Ա․ Հ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, մեկ այլ անձ տեղում մահացել է։
Ա․ Հ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Գ․ Պ․-ն ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի էվակուատորը և փակել «Toyota Passo» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։