Երևանում բախվել են Mercedes քարշակն ու Toyota Passo-ն. վերջինս կողաշրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր
Փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Դավիթ Բեկ 134/4 հասցեի դիմաց բախվել են Toyota Passo և քարշակ Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել է:
Բժիշկները արձանագրել են Toyota-ի մոտ հայտնաբերված քաղաքացու մահը և 2 հոգու մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում քաղաքացիների օգնությամբ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից քարշակին բախվելն և վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև վթարի վայրից դիմել է փախուստի, իսկ քարշակն էլ, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է Toyota-ին, ինչի հետևանքով էլ Toyota-ն կողաշրջվել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի, վիրավորների ինքնությունը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ փախուստի դիմած ավտոմեքենայի մակնիշը պարզելու և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: